Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մեր երկրում տնտեսությունը ժամի սլաքին հակառակ է գնում»

«Մեր երկրում տնտեսությունը ժամի սլաքին հակառակ է գնում»
11.09.2013 | 16:48

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հարցին, կարծիք հայտնեց, որ որևէ միության անդամակցելու համար նախ պետք է ունենալ տնտեսություն, ինչը մեզ մոտ չկա. «Բոլոր երկրներում տնտեսությունը ժամի սլաքի ուղղությամբ է զարգանում, իսկ մեր երկրում` ժամի սլաքին հակառակ է գնում»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանում չկան նաև կամք և պրոֆեսիոնալիզմ. «Մարդիկ չգիտեն` ինչպես աշխատեն, և ամեն ինչ սխալ են անում»:

Բանախոսի կարծիքով, Հայաստանում բացակայում է նաև վերահսկողությունը ցանկացած գործի նկատմամբ. «Սա լուրջ խնդիր է: Մենք պետք է հասկանանք` ինչ է պետք արտադրել և չարտադրել: Պետք է վերահսկող հանձնաժողով ստեղծել, որը, ի տարբերություն այլ մարմինների, իրական աշխատանք կկատարի»,- ասաց նա` նշելով, որ այսօր Հայաստանը շատ պարտավորություններ ունի, որոնք չի կատարում:
Բ. Պիպոյանի համոզմամբ, եթե նույնիսկ Հայաստանը որոշում ընդուներ ստորագրելու Ասոցացման համաձայնագիր, միևնույն է Հայաստանում չէին բարձրանա ոչ ապրանքների որակը, ոչ չափորոշիչները: «Այսօր ապրանքը թանկանում է, իսկ մարդիկ չգիտեն՝ ինչու այս ապրանքը արժի այս գինը, մյուս ապրանքը` այն գինը»:
Հարցին, թե համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանը ուզած-չուզած պետք է կատարի ԵՄ-ի պահանջները, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց, որ կան ոլորտներ, որտեղ թանկացումները մենաշնորհներով պայմանավորված չեն: Բացի այդ, պետք է ցանկ ունենալ, որտեղ նշվեն արտահանվող ապրանքների անունները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ